Ամերիկյան BabyCenter ինտերնետ-ռեսուրսը, հիմնվելով ավելի քան 500 հազար ծնողների հարցման արդյունքների վրա, կազմել է անունների ցուցակ, որոնցով ամերիկացիները կնքել են իրենց երեխաներին 2013թ.-ին:

Պարզվել է, ամենեւին էլ ոչ բոլոր ամերիկյան ընտանիքում են երեխային դասական անվամբ կնքում կամ սիրելի հարազատի պատվին: Ցուցակի անունների մոտ 43 տոկոսը բավական տարօրինակ է եւ յուրահատուկ:Այսպես, տղամարդկանց տարօրինակ անունների թվում առաջինն են՝ Այաքս(Ajax), Բաոբաո(Baobao), Պանիր(Cheese), Դանիացի(Danish), Փոթորիկ(Hurricane), Լեգենդ(Legend), Պանդա(Panda), Հրթիռ(Rocket), Եգիպտոս(Egypt), Փղոսկր(Ivory) եւ անգամ Լեւիաթան(Leviathan):Կանանց տարօրինակ անունների թվում են Կապույտը(Blue), Հավերժությունը(Eternity), Փերին(Fairy), Կակաչը(Tulip), Կիվին(Kiwi), Գոտին(Zona)  եւ այլն: Կանացի անունների շարքում է նաեւ ծամոնի անվանում Ռիգլին(Wrigley):