Հայաստանում հիմնական խորհրդարանական, ինսչպես նաեւ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների  բացառապես արեւմտամետ կամ բացառապես ռուսամետ քաղաքական ուժերի կոնսոլիդացիա չի կարող լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ պատասխանելով 2014-ին երկրում արմեւտմամետ ուժերի կոնսոկդիադցման մասին հարցին՝ կապված Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու որոշման  դեմ պայքարելու հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանում կան շատ քիչ քաղաքական ուժեր, որոնք ունեն բացառապես ռուսամետ կամ արեւմտամետ դիրքորոշումներ: «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներքաղաքական դաշն այնպիսին է, որ անգամ խորհրդարանի ամենաարեւմտամետ կուսակցությունները, օրինակ, «Ժառանգությունը», միեւնույն ժամանակ ունեն բավականին կոպիտ դիրքորոշում, ասնեք ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»,-նկատել է Մինասյանը:

Ինչպես նա է ընդգծել, Հայաստանում միաժամանակ կարող է տեղի ունենալ քաղաքացիական հասարակության ծայրահեղականացում, քանի որ խաղացողները հիմնականում ֆինանսական կախվածության մեջ են արեւմտյան դոնորական կազմակերպություններից: «Այ դա լիովին հնրավոր ու բնական է, սակայն ինչ-որ լուրջ միավորում, կարծում եմ, տեղի չի ունենա, իսկ եթե տեղի ունենա, ապա դա որոշիչ դեր չի խաղա Հայաստանի քաղաքական կյանքում»,-ընդգծել է Մինասյանը: