Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Հազրոյի շրջանում 18-ամյա մի երիտասարդ փորձել է ինքնասպան լինել, ում հայրը հասցրել է փրկել երիտասարդի կյանքը, սակայն ճակատագիրը իրենը արել է:

Հազրոյի շրջանի Չիթլիբահչե գյուղում 18-ամյա Սաֆֆեթ Գյուլերը փորձել է ինքասպան լինել պարանից կախվելով, սակայն հայրը նկատել է եւ անմիջապես փրկելով որդուն կանչել է շտապօգնություն: Ժամանած շտապօգնության անձնակազմը ցույց է տվել առաջին բուժօգնություն եւ տղային վերցնելով փորձել են տեղափոխել Դիարբեքիրի հիվանդանոց: Սակայն ճանապարհին շտապօգնության մեքենային է հարվածել մի բեռնատար, որի արդյուքում զոհվել են 3 հոգի, այդ թվում ինքնասպանությունից փրկված 18-ամյա երիտասարդը: