Ռուսաստանի Պետդուման ապրիլի 9-ի նիստում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագիծ է ընդունել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ազատ կարձակվեն պատիժն ազատազրկման տեսքով կրող Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, թիկունքայինները, ճամբարների եւ շրջափակված Լենինգրադի բնակիչները։
Համաներումը չի տարածվի անչափահասների կյանքի եւ սեռական անձեռնմխելության դեմ հանցանք գործածների վրա։
«Համաներումը մեծամասշտաբ չի լինի եւ կվերաբերի 100-200 մարդու»,-ասել է Պետդումայի ներկայացուցիչ Պավել Կրաշենիննիկովը։




























