Ռուսաստանն ու Ուկրաինան կկոորդինացնեն իրենց ջանքերը արտաքին քաղաքականության հարցերում, նախ եւ առաջ միջազգային կազմակերպություններում փոխգործակցելով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

«Ինչ վերաբերում է Ուկրաինային եւ Ռուսաստանին, առաջին հարցը, որը ես դնում եմ իմ ռուս գործընկերոջ առջեւ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ-երկրի ընտրություններում ՌԴ-ի կողմից Ուկրաինային աջակցելն է: Այս տեղ մենք կհամագործակցենք: Բացի այդ, մենք աջակցում ենք Ռուսաստանին միջազգային կազմակերպություններում: Այդպիսի հարցերը տասնյակ են: Նախ եւ առաջ խոսքը երրորդ երկրների հետ հարաբերություններում կոորդինացման, համաձայնությունների հանգելու մասին է»,-ընդգծել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ արտաքին քաղաքականության հարցերում առավել սերտ համագործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստում, որը կայացել է նախորդ շաբաթ: