Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում դեկտեմբերի 26-ին ավտոբուսի պայթյունի արդյունքում 5 մարդ է վիրավորվել:

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել անցորդների համար նախատեսված փոքրիկ մուտքի մոտ եւ գործել է, երբ դրա մոտով ավտոբուս է անցել, հաղորդում է BBC-ն:

Գործակալության աղբյուրի տվյալներով` եւս մեկ պայթուցիկ սարք տեղադրված է եղել գովազդային բաններում:

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել մեկ օր այն բանից հետո, երբ Եգիպտոսի կառավարությունը «Մահմեդական-եղբայրներին» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Կառավարության որոշմամբ` «Մահմեդական-եղբայրների» ասոցիացիան ու դրա միջազգային ցանցը համարվում են ահաբեկչական կազմակերպություն ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: