Պակիստանի Հայբեր նահանգի Պեշավար քաղաքում պատվաստման կենտրոնի վրա զինված գրոհայիններ են հարձակվել: Հարձակման հետեւանքով սպանվել է բուժծառայող, ով երեխաներին պատվաստում էր պոլիոմելիտի դեմ: Եւս մեկը վնասվածք է ստացել:

Այս պահին դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:

Նշվում է, որ թալիբները հաճախ են հարձակվում բժիշկների վրա՝ պնդելով, որ վերջիններս բժշկի աշխատանքի քողի տակ զբաղվում են լրտեսությամբ կամ փորձում են ստերիլացնել պակիստանցի երեխաներին, հաղորդում է BBC-ն:

Պակիստանցի երեխաների պատվաստումը տեղի է ունենում ՄԱԿ աջակցությամբ: