Նյու-Յորքի բնակիչը դարձել է լոտոյի մեկ միլիոնանոց  խաղարկության հաղթողը, հաղորդում է Fox News-ը: 27-ամյա տղամարդը պատմել է, որ տոմսը պատահաբար է գտել «Սենդի» փոթորիկից հետո:

«Մենք մաքրում էինք փողոցները, եւ թաց տերեւների մեջ նկատեցի լոտոյի տոմս: Մինչեւ հիմա չեմ հասկանում, ինչն ինձ ստիպեց վերցնել այն»,- պատմել է հաղթողը:

Այնուհետեւ նա դիմել է լոտոյի գրասենյակ, իսկ երեք շաբաթ անց նրան հաղորդել են, որ 1 մլն դոլար է շահել: Տղամարդը գերադասել է միանվագ վճարումը 770 հազար դոլարի չափով, հաղորդում է «Gazeta.ru»-ն: