Թուրքական իշխանությունները 100 մլրդ դոլար են գնահատել տնտեսական վնասը, որ երկրին հասցվել է կոռուպցիոն սկանդալների արդյունքում, հայտնել է փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:

«Մենք խոսում ենք ավելի քան 100 մլրդ դոլար վնասի մասին»,- ասել է նա: Թուրքիայում քաղաքական իրավիճակի ապակայունացման ֆոնին նշանակվել էին կառավարության 9 նոր անդամներ: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերադասավորումների մասին հայտնել էր նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ քննարկումներից հետո, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Թուրքական կառավարության վերադասավորումներին նախորդել էր խոշոր կոռուպցիոն սկանդալը, որում ներգրավված են եղել արդեն նախկին նախարարներ Զաֆեր Չաղլայանը (ֆինանսների), Մուամմեր Գյուլերը (ներքին գործերի), Էրդողան Բայրաքդարը (շրջակա միջավայրի): Երեք նախարարները հրաժարական էին տվել, եւս յոթին հեռացրել էր վարչապետը: