Իրանի արտգործնախարարը շաբաթ օրը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, որտեղ շարունակվում է պետության կողմից վերահսկվող բանկերից մեկի կողմից Իրան ուղարկվող գումարների լվացման հետ կապված՝ գնալով ավելի խորացող ճգնաժամը: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այս մեղադրանքների պատճառով Անկարայի և իր կողմից վերահսկվող բանկերի նկատմամբ կարող է գործադրվել միջազգային առավել խիստ վերահսկողություն: Թուրքիայի բանկերը կարող են հայտնվել միջազգային առավել խիստ վերահսկողության տակ, հարցականի տակ է դրվում Թուրքիայի կողմից ապագայում միջազգային հանրության կողմից ֆինանսավորում և ներդրումներ ստանալու կարողությունը: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի մեկօրյա այցը նպատակ է հետապնդում բարելավելու հարաբերությունները երկու պետությունների միջև: Զարիֆիի այցը սակայն կատարվում է այն ժամանակ, երբ Թուրքիայի ամենաակնառու պետական բանկերը հայտնվել են Իրանի ներգրավվածությամբ կաշառակերության խոշոր սկանդալի կիզակետում: Թուրքիայի «Հալքբանկ» պետական բանկի գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը վերջերս ձերբակալվել էր՝ իր տանը կանխիկ խոշոր գումարներ հայտնաբերելուց հետո: Ըստ Թուրքիայի դատախազության, բանկերի հետ կապված սկանդալը կազմում է Թեհրանի կողմից միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու նպատակով միլիարդավոր դոլար ծավալով գումարների լվացման ուղղված դավադրության մասերից մեկը: Վերլուծաբանների համաձայն, հետաքննությունը ստվեր է գցում Թուրքիայի ֆինանսական ամբողջ ոլորտի վրա: «Հալքբանկ»-ի դեմ ուղղված մեղադրանքները, ըստ «Global Source Partners» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Աթիլա Եսիլադայի, նշանակում են, որ Թուրքիայի բանկային համակարգը լավ չի պաշտպանված կամ լավ չի վերահսկվում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նման գործողություններից: Վերլուծաբանի համաձայն, քիչ է հավանական, որ Թուրքիային փոխառությունների տրամադրումը կվերսկսվի: Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:
Թուրքիայում շարունակվում է Իրան ուղարկվող գումարների լվացման հետ կապված ճգնաժամը





























