Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի ղեկավարները Գարեգին Բ կաթողիկոսը, Հայաստան ծառատունկ բարեգործական հիմնադրամը, շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստներն ու լրագրողներն Էջմիածնում ծառեր են տնկել Երկիր մոլորակի միջազգային օրվա կապակցությամբ:
Այս միջոցառումը Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի առատաձեռն նախաձեռնության մի մասն է. Հայաստանի տարբեր մարզերում տնկել 1.5 միլիոն ծառ:
1992թ. Երկրի գագաթաժողովին ՄԱԿ-ի անդամ երկրները ճանաչել են իրենց պատասխանատվությունը աջակցել բնության և երկիր մոլորակի հետ համերաշխությանը` հասնելու մարդկության ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի պահանջների միջև արդար հավասարակշռության:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան այս առնչությամբ ասել է. «Մենք չենք երկիր մոլորակի տերը, այլ պատկանում ենք նրան և պատասխանատու ենք նրա բուսական և կենդանական աշխարհի պահպանման համար»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը 2010թ. հայտարարել է Կենսաբազմազանության միջազգային տարի: Տարվա ընթացքում կազմակերպվում են բազմաթիվ նախաձեռնություններ, որով աջակցում են բնության պաշտպանությանը և բոլորին խրախուսում կենսաբանական բազմազանության շարունակական կորուստի կրճատմանն ուղղված գործողություններ ձեռնարկել ամբողջ աշխարհում:




























