Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքներին նվիրված հանդիպում է կայացել, հայտնում են նշված նախարարությունից:
Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած հանդիպման ընթացքում քննարկվել են 2013թ. երկաթգծի շինարարության հաշվետվությունը, ինչպես նաեւ ընթացիկ տարում անցկացվելիք միջոցառումները:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը նախատեսում է Վրաստանում 153 կմ-անոց Մարաբդա-Կարցախի հատվածի վերակառուցում եւ Ախալքալաքից մինչեւ Թուրքիայի սահման 27 կմ-անոց երկաթգծի կառուցում:
Այս պահի դրությամբ վրացական հատվածի 31 տոկոսը կառուցված է:
Նախարարությունից հայտնել են, որ մոտ ապագայում նախատեսված է վրաց-ադրբեջանական Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի համակարգող խորհրդի երկկողմ հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ֆինանսական եւ տեխնիկական հարցեր, հայտնում է «Գռուզիա Online»-ը:




























