ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին կազմել է 408.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.48 դրամով: Նոր տարվա սկզբից դոլարի գինը կայուն աճ է գրանցում:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 554.92 դրամ (աճել է 1.40 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.26 դրամ (նվազել է 0.02 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 669.92 դրամ (աճել է 0.68 դրամով):

Ոսկու գինը սահմանվել է 16085.61 դրամ, արծաթի գինը՝ 256.37 դրամ, իսկ պլատինի գինը՝ 18565.36 դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, թե այսօր բորսայում կայացել է 9230000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.88 դրամ: