21-ամյա  Աննա Մկրտչյանը  քնած տղամարդու դրամապանակ է գողացել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Աննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Մարտիկ Սարգսյանի տանը, օգտվելով հյուրընկալված Վրեժ Հովհաննիսյանի հարբած ու անուշադիր լինելու հանգամանքից, գողացել է վերջինիս գրպանից բազմոցին ընկած զգալի չափերով` 193000 ՀՀ դրամը եւ հեռացել տնից:

Քրեական գործ է հարուցվել 177   հոդվածի 1-ին մասով` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` զգալի չափերով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-400-պատիկի չափով,  կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Հունվարի 17-ին նշանակվել է դատական քննության օը: