Հայաստանի ԱԻՆ-իում այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի 6-րդ մուտքից, այսօր ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբատարի հորանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.22-ին, մարվել՝ 00.49-ին: Այրվել է 1,5 խմ աղբ եւ մուտքի 2-րդ հարկի պատուհանը: