Հայաստանի ԱԻՆ-ում այսօր` հունվարի 12-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.02-ին մարվել՝ 16.05-ին:
Ամբողջությամբ այրվել է Տ. Մ. պատկանող «Աուդի» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահը:





























