Նավթի համաշխարհային գները նվազում են՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին լուրերի ֆոնին:

Սեւծովյան Brent Crude Oil ապրանքանիշի նավթի արժեքը փետրվարյան ֆյուչերսներում նվազել է 0,16%-ով՝ հասնելով բարելի դիմաց 107,08 դոլարի:

WTI ապրանքանիշի նավթի արժեքը փետրվարյան ֆյուչերսներում նվազել է 0,41%-ով եւ կազմել  92,34 դոլար` մեկ բարելի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Միջազգային միջնորդների «վեցյակը»  եւ Իրանը  հայտնել էին 2014թ. հունվարի 20-ին Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը սկսելու մասին:

Արեւմուտքը կվերադարձնի Իրանի փողերը 

Իրանը եւ «վեցյակը» պայմանավորվել են