ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է Բեռնում հունվարի 13-ին եւ 14-ին անցկացվող խորհրդատվությունների մասին:
«Հակամարտությունների կարգավորման նրանց փորձը օգտակար կլինի Կովկասում», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դիվանագետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) որոշել էին Բեռնում հանդիպել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրգհալտերի հետ: Հանդիպմանը քննարկվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Հիշեցնենք, ընթացիկ տարում ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեյցարիան:





























