Հունվարի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լադա-110» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների:

Պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը, «Լադա-110»-ի ուղեւորը եւ «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 11-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի քերծվածք, սրունքների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Աննա Ա.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է հունվարի 9-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:

Պարզվել է, որ Աննա Ա.-ն նշված վնասվածքը ստացել է հունվարի 9-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 15-րդ կմ-ին «ԳԱԶել» եւ «ԼԱԶ» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու հետեւանքով:

Հունվարի 11-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:

Վթարից հետո «Ֆորդ Տրանզիտ»-ին է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա:

Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Տոյոտա»-ի ուղեւորը:

Հունվարի 12-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արարատի մարզի Դիտակ գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: