Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 11-ին, ժամը 17.00-ին, 1963 թ. ծնված Սամսոն Պ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, եւ տարբեր տրամաչափի 221 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է հետաքննություն:





























