Թուրքիայում «մեծ կաշառք» գործողությունը հետաքննած Զեքերիա Օզն այցելել է իր նոր աշխատանքի վայր եւ վերցրել իր տարեկան արձակուրդը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի նախկին փոխդատախազ Զեքերիա Օզը, ում «մեծ կաշառք» գործողությունից հետո նշանակել էին շատ ավելի ցածր պաշտոնում՝ Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի դատախազի տեղակալ, այցելել է Բաքըրքյոյի դատախազություն եւ վերցրել իր տարեկան արձակուրդը։
Նշենք, որ Զեքերիա Օզը ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ մարդկանց միջոցով իրենից պահանջել է դադարեցնել «մեծ կաշառքի» հետաքննությունը եւ ներողություն խնդրել, հակառակ դեպքում սպառնալով սպանել իրեն։





























