Տավուշի մարզի Տավուշ գյուղում 28-ամյա պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրաելյանն այսօր՝ հունվարի 13-ին, առավոտյան, խեղդամահ է արել եւ սպանել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դեպքից հետո զինծառայողը գնացել, ներկայացել է ոստիկանություն, նա այժմ ձերբակալված է: Ընտանիքը ապրում էր մենակ՝առանց ծնողների, ունեին երկու երեխա՝ 4 տարեկան տղա, 6 տարեկան աղջիկ: Գյուղապետն ասաց, որ նրանք անախորժ ընտանիք են եղել, դեպքը տեղի է ունեցել խանդի հողի վրա, ըստ տեղեկությունների՝ զինծառայողը կնոջը բռնցրել է հեռախոսով սիրեկանի հետ խոսելիս:





























