Կոլցովո (Եկատերինբուրգ)-Շերեմետեւո (Մոսկվա) չվերթի օդանավի անձնակազմը երկու ուղեւորի հեռացրել է չվերթից:
Կոլցովոյի օդանավակայանում Ռուսաստանի ՆԳՆ-ի թռիչքային բաժանմունքի հերթապահ մասը հաղորդում է ստացել, որ Կոլցովո -Շերեմետեւո չվերթի օդանավի անձնակազմը երկու ուղեւորի թույլ չի տվել թռչել՝ վերջիններիս հարբած լինելու պատճառով, հայտնում է Ուրալի դաշնային շրջանի Ռուսաստանի ՆԳՆ-ի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը:
ՆԳՆ-ի աշխատակիցները երկու ուղեւորներին տեղափոխել են ոստիկանության հերթապահ մաս, հայտնում է rbc.ru-ն:
Նրանց նկատմամբ արձանագրություններ է կազմվել 20.21 հոդվածով՝ «Հարբած վիճակում հասարակական վայրերում հայտնվելը»:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ուղեւորներից մեկը դերասան, գրող, դրամատուրգ, սցենարիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, թատերական ռեժիսոր Նիկոլայ Կոլյադան է եղել:
Ամուսիններին թույլ չեն տվել թռչել՝ օդանավում հարբած դեբոշի պատճառով
Օդանավակայանում ուղեւորները ոստիկանի են ծեծել
Բարձրաստիճան պաշտոնյան օդանավում կռիվ է սարքել զուգարանի պատճառով





























