Ոստիկանության Հրազդանի բաժնի մերձակայքում, հունվարի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրար են բախվել «Լեքսուս» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Լեքսուս»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: