Ուկրաինական ընդդիմությունն արգելափակել է խորհրդարանի ամբիոնն ու նախագահությունը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի այս տարվա առաջին ընդլայնված նիստից կես ժամ առաջ ընդդիմությունն արգելափակել է խորհրդարանի ամբիոնն ու նախագահությունը, հաղորդում է ԱՏՆ-ն:
Տասնյակ ընդդիմադիրներ շրջափակել են խորհրդարանական ամբիոնը, բացի այդ, մոտ տասնյակ պատգամավորներ փակել են դեպի պրեզիդիում տանող ուղին: Իշխող Ռեգիոնների կուսակցության ու Կոմունիստական կուսակցության խմբակցությունների ներկայացուցիչները նիստերի դահլիճում են: Ընդհանուր առմամբ, դահլիճում կա մոտ հարյուր պատգամավոր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























