Թուրքիայի 6 նահանգներում ահաբեկչական «Ալ-Կաիդա» խմբավորման դեմ հունվարի 14-ի առավոտյան համաժամանակյա գործողություններ են իրականացվել, որի ժամանակ ձերբակալվել են մեծ թվով կասկածյալներ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Վանի դատախազության հրահանգով Վանում, Ադանայում, Այնթափում, Ստամբուլում, Քիլիսում եւ Կայսերիում «Ալ-Կաիդա»-ի դեմ գործողություններ են իրականացվել, որի ընթացքում խուզարկություններ են տեղի ունեցել նաեւ «Մարդկային օգնության հիմնադրամի» IHH-ի պահեստներում։ Նշվում է, թե գործողություններին ժամանակ ձերբակալվածների մեջ են «Ալ-Կաիդայի» 2 առաջնորդներ։