Ֆրանսիայի մայրաքաղաքում 2013-ի հունվարի 9-ի երեկոյան 3 քուրդ կին ակտիվիստների սպանության մեջ հայտնաբերվել է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) հետքը:

Թուրքական T24.com-ի փոխանցմամբ՝  Youtube տեսահոսթինգում հայտնվել է մի հեռախոսային զրույցի ձայնագրություն, որում 2013-ի հունվարի 9-ին քուրդ ակտիվիստ կանանց սպանության մեջ մեղադրվող Օմեր Գյունեյը խոսում է MIT-ի գործակալի հետ։

Նշվում է, թե ձայնագրության մեջ Օմեր Գյունեյը եւ MIT-ի գործակալը քննարկում են քուրդ կին ակտիվիստների սպանության ծրագիրը։

Նշենք, որ հունվարի 2013-ի հունվարի 9-ի երեկոյան Փարիզի Քրդական ինստիտուտի շենքում գտնվող «Քուրդիստանի ինֆորմացիոն բյուրոյում» 3 քուրդ  կանանց սպանված են հայտնաբերել։

PKK-ի հիմնադիրներից Սաքինե Ջանսըզը, ով  հանդիսանում էր Գերմանիայում PKK-ի ներկայացուցիչը, եւ  «Քուրդիստանի ազգային կոնգրես»-ի Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողանը, սպանվել են գլխին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ Լեյլա Սոըլեմեզը՝ որովայնին ստացած վնասվածքից։