Առաջիկայում կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Համագումարը նախատեված է փետրվարին, ելույթ է ունենալու նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ ԹԵ ովքեր են հրավիրվելու համագումարին, պատգամավորն ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել։
«Որեւէ հավելյալ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։





























