Տաջիկստանն ու Ղրղըզստանը պայմանավորվել են հեռացնել զինվորական ստորաբաժանումները սահմանամերձ հակամարտության գոտուց: Այս մասին հաղորդել են ՂՀ Պետական սահմանամերձ ծառայությունում:
Հաղորդվում է, որ նման որոշում կողմերը կայացրել են բնակցությունների արդյունքում, որոնք կայացել են ղրղըզական Բատկենե մարզկենտրոնում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ հունվարի տասնմեկին հրաձգություն է տեղի ունցելե ղրղըզական ու տաջիկական ստորաբաժանումների միջեւ, որոնց ընթացքում նռնականետեր են կիրառվել: Հակամարտության արդյունքում տուժել է ութ մարդ՝ վեց ղրղըզներ ու երկու տաջիկներ:
Ղրղըզստանի կառավարությունում պնդում են, որ կրակ են բացել տաջիկական կողմից ու որոշում է կայացվել ժամանակավորապես փակել անցակետերը:
Ղըրղըզստանը փակել է Տաջիկստանի հետ բոլոր սահմանային ու մաքսային կետերը http://news.am/arm/news/188879.html





























