Ստամբուլում ոստիկանությունը գործողություններ է իրականացրել PKK-ի, MLKP-ի եւ DHKP-C-ի դեմ՝ ձերբակալելով 10 անդամի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե ձերբակալվածներից MLKP-ի (Մարքս-լենինյան կոմունիստական) 3 անդամ նախապատրաստել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների աղմկոտ սպանություններ իրականացնել։
Ոստիկանության կողմից իրականացված խուզարկությունների ժամանակ ձերբակալվածների տներից հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, կեղծ փաստաթղթեր, հարձակումների համար նախատեսված հանդերձանք եւ բարձրաստիճան ոստիկանների եւ զինվորականների անուններով ցուցակ։





























