Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունվարի 14-ին, ժամը14.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 77-ամյա Կ. Ա.-ի դին: