Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի համար ոսկուց ու պլատինից պատրաստված սպասք է ձեռքբերվել:

Պետական գնումների պորտալում համապատասխան հայտը տեղադրել է Միսկի քաղխորհրդի գործադիր կոմիտեն, հաղորդում է «Խարտիա 97»-ը:

Ըստ որում, աճուրդային փաստաթղթերում նշվում է, որ սպասքի մի մասը պետք է արտադրվի գերմանական Falken-Porzellan ընկերության կողմից, որը բարձրորակ ճենապակի է արտադրում: Սպասքի փոքրիկ սերվիզն արժի ավելի քան հազար դոլար: Այս մաիսն հաղորդում է Segodnya.Ru-ն: