ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  հայտարարել է, որ Բեռնում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունից առավել  սերտ համագործակցություն է ակնկալում:

«Փորձառու դիվանագետները իրենց հմտությունները կկիրառեն մեր ընդհանուր օրակարգում», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերը Բեռնում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր հունվարի 14-ին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Շվեյցարիայի նախագահության եւ Մինսկի խմբի միջեւ համագործակցությունը:  Դիդիե Բուրկհալտերը երախտագիտություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում նրանց միջնորդական ջանքերի համար: