ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ամբողջ աշխարհի, այդ թվում Ռուսաստանի, մոտ հարյուր հազար համակարգիչների վրա տեղադրել է հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս լրտեսել, եթե անգամ համակարգիչը միացված չէ ինտերնետին, հաղորդում է New York Times պարբերականը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք տրամադրել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Նշվում է,որ  գաղտնալսման հիմնական նպատակակետերն են եղել Ռուսաստանի ու Չինաստանի բանակների ռազմական ցանցի համակարգիչները, ինչպես նաեւ մեքսիկական ոստիկանության ու թմրակարտելների, ԵՄ առեւտրային կազմակերպությունների ու Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի ու Պակիստանի մի շարք այլ կազմակերպությունների համակարգչային տեխնիկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, ինչպես պարբերականն է նշել, ԱԱԳ-ն գաղտնալսում է ոչ միայն համակարգիչների, այլեւ iPhone-ի սեփականատերերին: Ծրագիրը կոչվում է Dropout jeep: