Հունվարի 14-ին, ժամը 19.20-ին, Իջեւանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի տան հարակից տարածքում հայտնաբերել են 34-64 սմ տրամագծով եւ 1,20 սմ երկարության 38 գերան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ փայտանյութը պատկանում է 1966 թ. ծնված Ադիկ Ե.-ին, որը Գետահովիտ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել էր 3 հաճարենի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























