Դանիայի Մարգարեթ II թագուհին իր ենթակաների հետ աշխատանքների վրա շատ ավելի քիչ ժամանակ է ծախսում, քան Մեծ Բրիտանիայի ու սկանդինավյան երկրների մյուս միապետերը: Նման եզրակացության են եկել դանիական Ekstra Bladet պարբերականի լրագրողները:

Նա Նորվեգիայի թագավոր Հերալդ հինգերորդի հետ կիսում է ամենաաշխատասեր միապետերի վարկանիշի հինգերորդ հորիզոնականը:

Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երկրորդ հորիզոնականում է՝ 181 աշխատանքայի օրերով: Երրորդ հորիզոնականում է Շվեդիայի թագավոր Կառլոս ХVI-ը՝ 168 աշխատանքային օրերով:

Հաղորդվում է, որ բոլորից առաջ է անցել բրիտանական գահաժառանգ արքայազն Չարլզը, որն աշխատել է 189 օր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: