Հունվարի 14-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 13-րդ կմ-ին «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առջեւ կանգնած վարորդին:

Հունվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները եւ «ԳԱԶ-3110»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 14-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 14-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետեւանքով «Օպել-Աստրա»-ի շարժիչի մասում առաջացել է հրդեհ, որը մարվել է անցորդների կողմից:

«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: