Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները հունվարի 14-ին, ժամը 13.30-ին, Նոր Հաճն քաղաքի Պարգեւաշեն 1-ին թաղամասի տներից մեկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Պ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2003 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 4-րդ մասի /ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը առաջացրել է տուժողի մահ/ մեղադրանքով: