Ռուսաստանի Խնայբանկն ուսումնասիրել էլ, թե համաշխարհային որ արժույթներն են ամենահուսալին: Գնահատվել է 33 երկրի արժույթ: Պարզվել է, որ ամենահուսալի համաշխարհային արժույթները շվեյցարական մարկը, նորվեգական եւ շվեդական կրոններն են, հայտարարել է Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ հաջորդ խմբում են Թայվանի, Սինգապուրի եւ Մալազիայի արժույթները, ընդ որում՝ սինգապուրյան դոլարն ամենահեռանկարայինն է այդ խմբում:
ԱՄՆ-ն հայտնվել է վարկանիշի 9-րդ տեղում: Ռուսաստանը գտնվում է 11-րդ տեղում: Բացի դրանից, Խնայբանկի մասնագետները խորհուրդ են տալիս եվրո կուտակել:




























