Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե դեռ վաղ է խոսել նախագահական ընտրությունների վերաբերյալ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ սլովենացի լրագրողը հարցրել է Աբդուլլահ Գյուլին, թե արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում նրա մրցակիցը ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողա՞նն է լինելու։
Թուրքիայի նախագահը պատասխանել է, թե նման հարցերի պատասխանի համար դեռ շատ ժամանակ կա։ «Երբ ժամանակը կգա, դուք բոլորդ կտեսնեք ամեն ինչ»,-ասել է Աբդուլլահ Գյուլը։





























