Վերաբնակնեցված հրեա ծայրահեղականները Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ Պաղեստինի Դեյր Իստիա գյուղում, մզկիթ են հրդեհել: Այրվել են մզկիթի շքամուտքի դուռը եւ  ներսի մի քանի գորգեր:

Բացի դրանից,  վանդալները պատերին հակաարաբական եւ հակամահմեդական բովանդակությամբ գրություններ են թողել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, որոնք սկսել են կատարվածի քննությունը եւ մեղավորների որոնումը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի լրատվամիջոցները: 

Նշվում է, որ սա  ծայրահեղականների նման արարքների հերթական դեպքն է, որոնք իրենց անօրինական գործողությունները փաստարկում են նրանով, որ պաղեստինցիներն էլ իրենց հերթին են պարբերաբար հարձակվում իսրայելցիների վրա, ահաբեկչություններ իրականացնում: