Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի դավաճանության հետ կապված սկանդալը նպաստել է, որպեսզի նրա վարկանիշը բարձրանա: Այդ մասին են վկայում հարցումները, որոնք իրականացվել են HS2 ընկերության կողմից՝ Le Nouvel Observateur ամսագրի համար:
Հետազոտության արդյունքներից հետեւում է, որ հունվարին նախագահի վստահության վարկանիշը կազմել 26 տոկոս: Դեկտեմբերի համեմատ՝ այդ ցուցանիշը ավելացել է երկու տոկոսային կետով, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Հաղորդվում է, որ հարցումներն անցկացվել են հունվարի 10-ին ու 11-ին՝ դավաճանության մասին հրապարակումներից հետո:





























