Ռուսաստանն արգելել է իր տարածք մուտք գործել արդեն մոտ կես միլիոն ներգաղթյալների՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու պատճառով: Նրանց մեծ մասը Միջին Ասիայի բնակիչներ են: Երկիր մուտք գործելն արգելվում է 3-10 տարի ժամկետով:

Օտարերկրացիներին արգելում են մուտք գործել երկրի տարածք, եթե նրանք բազմիցս խախտել են տեղական օրենքները, ինչպես նաեւ գերազանցել են Ռուսաստանում մնալու թույլատրելի ժամկետները, գրում է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը:

Դա վերաբերում է նաեւ նրանց, ում արտաքսման վերաբերյալ որոշում է կայացվել: Երկիր մուտք գործել կարգելվի նաեւ նրանց, ովքեր ունեն կեղծ միգրացիոն քարտեր, հաղորդու  է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի նախագահին կից խորհուրդը դեմ է աշխատանքային ներգաղթյալների արտաքսմանը