Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 00.30-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային չարաշահումից թունավորման նախանշաններով Արաբկիր ԲԿ է տեղափոխվել Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 3-ամյա Ա. Մ.-ն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նրան տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետեւ հոսպիտալացրել Մուրացանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: