Կառավարական շրջան են տեղափոխվում ուժայիններ. վերջին ժամերի ընթացքում այնտեղ է կենտրոնացել «Բերկուտի» ու ՆԳՆ մոտ երկու հազար մարտիկ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Կիեւում հունվարի 16-ին մոտ 70 ավտոբուս է ժամանել՝ Հակամայդանի մասնակիցներով: Բացի այդ, նախօրեի երեկոյան հատուկ գնացքներով Դոնեցկից մեկնել է 3 հազար մարդ՝ ի աջակցություն իշխանամետ հանրահավաքի, հաղորդում է «Ցենզոր.ՆԵԹ»-ը:
Ամենայն հավանականությամբ, ուժայինների ներկայությունը պայմանավորված է այս տարվա բյուջեի վերաբերյալ քվեարկության արդյունքում այդ շրջանում անվտանգությունն ապահովելու հետ: Չի բացառվում, որ նիստերի դահլիճն արգելափակելու դեպքում, «ռեգիոնալները» կարող են արտագնա նիստ անցկացնել:
Իր հերթին Ուկրաինայի ՆԳՆ-ն հերքել է լուրերն այն մասին, որ, հնարավոր է, Կիեւը ուժային «գրոհի» ենթարկվի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ «ռեգիոնալները» հայտարարել էին 40 հազարանոց հանրահավաքի մասին՝ ուղղված 2014թ պետբյուջեի աջակցությանը:





























