Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է արդար գների Գերագույն վարչության ստեղծման մասին: Նա բուրժուազիային մեղադրել է «տնտեսական պատերազմի» հրահրման  համար եւ կողմնակիցներին կոչ արել շարունակել խաբեբաների դեմ պայքարը:

2013թ. արդյունքների վերաբերյալ Ազգային ժողովում իր ելույթի  ժամանակ նա հայտարարել է, որ առաջիկայում ուժի մեջ կմտնի առեւտրային եկամուտների թույլատրելի նորման սահմանող օրենքը: Այդ չափը կտատանվի 15- 30%-ի սահմաններում:

Մադուրոն նաեւ խոստացել է ամբողջ տարվա ընթացքում արձանագրել Վենեսուելայի դրամական միավորի եւ դոլարի հարաբերակցությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: