ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման վերջին սկանդալից հետո կարող է դիմել պլաստիկ վիրաբույժներին ու բոտոքսի մի քանի ներարկում անել: Ըստ նրա, հիմա դրա անհրաժեշտությունը չկա, սակայն վիրահատությունը թույլ կտա նրա «իրեն ավելի հարմարավետ» զգալ:

Առաջին տիկինը People, ամսագրին պատմել է, որ նա պատրաստ է գնալ այդ քայլին, որպեսզի իրեն լավ ֆիզիկական վիճակում պահի՝ հիսուն տարին լրանալուց հետո, հաղորդւոմ է «Utro.ru»-ն:

Բացի այդ ԱՄՆ առաջին տիկինը պատմել է պարբերական կոլոնոսկոպիայի մասին ու մի շարք այլ բուժհետազոտությունների մասին:

Ըստ նրա, ինքը գրեթե չի հետեւում իր սննդակարգին ու փորձում է շատ թարմ միրգ ու բանջրեղեն օգտագործել: Օբամայի խոսքով՝ առանց ֆիզիկական պարապմունքների նրա կյանքը կվերածվեր պարզապես առաջին տիկնոջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ամերիկացի նախագահն ու նրա տիկինն ամուսնալուծվում են:

Բարաք եւ Միշել Օբամաներն ամուսնալուծվո՞ւմ են