Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է եվրոպական Airbus ավիաշինարարական ընկերության 1% բաժնեմասի վաճառքի մասին:
Վաճառքից հետո Ֆրանսիայի կառավարության բաժնեմասը կդառնա 11% եւ կհավասարվի Գերմանիայի կառավարության բաժնեմասին, հայտնում է rbc-ն:
Գրեթե 8 մլն բաժնետոմսերի վաճառքի գործարքը կկայանա Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ երկկողմ համաձայնագրի շրջանակում: Ավարտից հետո Ֆրանսիան Airbus-ում կունենա 11% բաժնեմաս (ինչպես Գերմանիան), Իսպանիան՝ 4%: Ընդ որում՝ ընկերության ղեկավարությունում Ֆրանսիայի դիրքը չի փոխվի, հայտնում են երկրի ֆինանսական գերատեսչությունից:





























