ԱՄՆ-ն անհանգստացած է մամուլի տարածած այն տեղեկություններով, որ Ռուսաստանն ու Իրանը կարող են համաձայնագիր կնքել նավթի ձեռքբերման վերաբերյալ՝ ապրանքափոխանակության դիմաց, եւ այդ դեպքում մտադիր է պատժամիջոցներ սահմանել համաձայնագրի կողմնակիցների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլ քարտուղար Ջեյ Քարնին:

«Եթե այդ գործարքը կնքվի, դա լուրջ անհանգստության պատճառ կդառնա, քանի որ դա չի համապատասխանի «վեցյակի» ու Իրանի միջեւ համաձայնագրի պայմանների ու պատժամիջոցների պատճառ կհանդիսանա»,-հայտարարել է Քարնին լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվում են փոխանակման մասին