Հունվարի 15-ին, ժամը 11.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գերեզմանատան մուտքի արգելափակոցի մոտ զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարը ջնջված «ՏՕԶ-8M» տիպի 5,6 տրամաչափի ակոսավոր հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 4, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 152, «ԱԿՍ» տիպի ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 313 փամփուշտ եւ ինքնաձիգի դատարկ պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: